Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քննիչները բացահայտել են Նեմցովի սպանության հնարավոր պատվիրատուին

11:31, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Քննիչները բացահայտել են Նեմցովի սպանության հնարավոր պատվիրատուին

Նեմցովի սպանության հիմնական կասկածյալ Զաուր Դադաևը հայտնել է, թե սպանությունն իրականացնելու համար ով է իրեն ավտոմեքենա և ատրճանակ տրամադրել: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, Դադաևն այդ մարդուն ներկայացրել է որպես Ռուսլիկ, սակայն Ռուսաստանի հետաքննչական կոմիտեին արդեն հայտնի է դարձել այդ անվան տակ հանդես եկող անձի իրական անուն-ազգանունը:

Դադաևը հայտնել է նաև, որ տվյալ անձը սպանությունն իրականացնելու համար իրեն խոստացել է 5 միլիոն ռուբլի պարգևավճար: Հետաքննչական կոմիտեն սակայն հրաժարվել է հրապարակել այդ մարդու անձնական տվյալները: Վերջինի աշխատակիցները հայտնել են միայն, որ Ռուսլիկ կեղծանվան տակ հանդես եկող անձը կարող է լինել և՛ սպանության իրականացման կազմակերպիչը, և՛ սպանության պատվիրատուն:

Հաղորդվում է նաև, որ այդ մարդու նկատմամբ դեռևս հետախուզում չի հայտարարվել:

6706 | 0
Facebook