Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մոսկվան ձգտում է կայունության հասնել ամբողջ աշխարհում». Ասադ

10:16, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
«Մոսկվան ձգտում է կայունության հասնել ամբողջ աշխարհում». Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը «ՍիԲիԷս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան և՛ Սիրիայի, և՛ աշխարհի մյուս բոլոր պետությունների համար կայունություն և հակամարտությունների կարգավորում է ցանկանում:
     Սիրիայի նախագահը հայտնել է, որ Մոսկվան Սիրիայի վստահելի դաշնակիցն է:
     «ՌԴ-ը ձգտում է կայունության հասնել ամբողջ աշխարհում: Դա վերաբերում է ո՛չ միայն Սիրիային, և չի արվում միայն Սիրիայում ունեցած շահերի համար»,- ասել է Ասադը։
     Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ու Իրանը, մասնակցելով տարածաշրջանում ստեղծված դժվարին իրավիճակի կարգավորման ուղիների որոնմանը, ոչինչ չեն պահանջում սիրիական իշխանություններից։
     «Նրանք դա անում են տարածաշրջանի համար, աշխարհի համար, քանի որ նրանց համար կայունությունը չափազանց կարևոր է»,- ասել է Ասադը։

Ավելի վաղ Սիրիայի նախագահը հայտնել էր, որ Սիրիան և Ռուսաստանը շարունակում են ակտիվորեն համագործակցել ռազմական ոլորտում՝ հետևելով ստորագրված բոլոր համաձայնագրերի դրույթներին:

4730 | 0
Facebook