Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց

22:05, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց
     Րոպեներ առաջ Ալբանիայի Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտում ավարտին մոտեցավ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Ալբանիա - Հայաստան հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո մեր հավաքականը հաղթում էր 0։1 հաշվով։ Ցավոք, երկրորդ խաղակեսում, խաղալով 10 հոգով, մենք երկու գոլ բաց թողեցինք և զրկվեցինք Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունից։ Հանդիպման մեկնարկից առաջ՝ Հայաստանի և Ալբանիայի օրհներգները ակապելա կատարեցին ալբանացի երգիչները։ Մեր օրհներգի ողջ կատարումը ուղեկցվում էր ալբանացի երկրպագուների սուլոցներով։
     Դաշտի կենտրոնից խաղը սկսեց Հայաստանի հավաքականը։ Հանդիպումը մեկնարկեց մեր տղաների գրոհներով, ինչը և իր արդյունքը տվեց՝ 4-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց Յուրա Մովսիսյանի մոտ։ Յուրայի հետ պայքարի ընթացքում ալբանացի Սերժիմ Մավրայը գնդակը ուղարկում է սեփական դարպասը՝ 0։1։ Տրիբունաներում սկսվեցին անկարգություններ։ Հանդիպման 18-րդ րոպեին վտանգավոր իրավիճակ էր մեր դարպասի մոտ։ Աբրաշին գլխով հարված կատարեց, սակայն ուղղահայաց դարպասապահը փրկեց իրավիճակը։ 24-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հեռու տարածությունից հարվածեց, սակայն, ցավոք, շեղ էր: 39-րդ րոպեին Մերգիմ Մավրայի նկատմամբ կանոնները խախտելու համար դեղին քարտի արժանացավ Մարկոս Պիզելին: Այսպիսով, մեր հավաքականը ընդմիջման գնաց 1։0 հաշվով հաղթելով։ Երկրորդ խաղակեսը մեկնարկեց ալբանացիների ճնշումով։ Մրցակցի ֆուտբոլիստները սեղմվել էին Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասին, սակայն մեր պաշտպանները վստահ էին գործում։ Ալբանացի երկրպագուները շարունակում են անկարգությունները տրիբունաներում։ Հանդիպման 50-րդ րոպեին ալբանացի Լենյանի հետ պայքարում խաղի կանոնները խախտում է Հովհաննես Համբարձումյանը և արժանանում դեղին քարտի:
     54-րդ րոպեին Մովսիսյանը հարվածեց, սակայն շեղ էր։ Հանդիպման 58-րդ րոպեին ալբանացիների գրոհից հետո իր կրկին իր վերելքում էր Բերեզովսկին։ Հանդիպման 62-րդ րոպեին Մարկոս Պիզելին գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն հարվածը բարձր ստացվեց։ 63-րդ րոպեին Գաշին տուգանային հարված իրացրեց մեր դարպասի մոտ։ Բարեբախտաբար, հարվածը շեղ էր։ 67-րդ րոպեին փոփոխություն է կատարվում մեր հավաքականի կազմում։ Էդգար Հովհաննիսյանի փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս Կամո Հովհաննիսյանը։ 69-րդ րոպեին անկյունային իրականացվեցմեր դարպասի մոտ։ Տղաները անառիկ են պահում դարպասը։ 70-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը հեռացվում է խաղադաշտից։ Մրցավարը նրա՝ Լենյանիի հետ պայքարում խաղի կանոնների խախտում տեսավ։ Կրքերը թեժացան։
     Հանդիպման 71-րդ րոպեին շատ վտանգավոր էր մեր դարպասի մոտ։ Բարեբախտաբար, դարպասի գրավում չարձանագրվեց։ 77-րդ րոպեին հաշիվը հավասարվում է։ Տուգանայինի խաղարկումից հետո, Մավրայը գլխի հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը: Ճնշումը շարունակվում է։ Ալբանացիները հետզհետե գրոհում են։ 82-րդ րոպեին ալբանացիները հաշվի մեջ առաջ են անցնում՝ 2:1։ Գաշին մոտ տարածությունից գլխի հարվածով գրավում է Բերեզովսկու պաշտպանած դարպասը:
     Մեր տղաները փորձում են ինչ-որ բան անել առջևի գծում, սակայն ոչինչ չի ստացվում։ 84-րդ րոպեին Արթուր Եդիգարյանը փոխարինվում է հավաքականի նորել Ռուսլան Կորյանով։
     86-րդ րոպեին ալբանացիների հակագրոհը կասեցնելու համար դեղին քարտի արժանացավ Ռոբերտ Արզումանյանը: Հանդիպման 90-րդ րոպեին Կորյանը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Տրիբունաները սուլում են։ Անկյունային հարվածներ մրցակցի դարպասի մոտ։ Ցավոք, դարպասաձողը փրկեց մրցակցին։ Մրցավարը 3 րոպե է ավելացնում։ Սակայն Հայաստանի հավաքականը արդեն հույս չունի։ Այս պարտությամբ մենք կորցնում ենք Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը։ Ցավոք, ևս մեկ անգամ մեր հավաքականը իր բարձունքի վրա էր ընդամենը մեկ խաղակես։
4805 | 5
Facebook