Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առաջին խաղակեսից հետո մեր հավաքականը հաղթում է

20:53, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
Առաջին խաղակեսից հետո մեր հավաքականը հաղթում է
     Րոպեներ առաջ Ալբանիայի Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտում ավարտին մոտեցավ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Ալբանիա - Հայաստան հանդիպման առաջին խաղակեսը: Առաջին խաղակեսից հետո մեր հավաքականը հաղթում է 1։0 հաշվով։ Հանդիպման մեկնարկից առաջ Հայաստանի և Ալբանիայի օրհներգները ակապելա կատարեցին ալբանացի երգիչները։ Մեր օրհներգի ողջ կատարումը ուղեկցվում էր ալբանացի երկրպագուների սուլոցներով։
     Դաշտի կենտրոնից խաղը սկսեց Հայաստանի հավաքականը։ Հանդիպումը մեկնարկեց մեր տղաների գրոհներով, ինչը և իր արդյունքը տվեց՝ 4-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց Յուրա Մովսիսյանի մոտ։ Յուրայի հետ պայքարի ընթացքում ալբանացի Սերժիմ Մավրայը գնդակը ուղարկում է սեփական դարպասը՝ 0։1։ Այսպիսով՝ մեր հավաքականը ընդմիջման է գնում 0։1 հաշվով հաղթելով։
4342 | 2
Facebook