Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հնդկաստանում ֆուտբոլին ավելի քիչ են ուշադրություն դարձնում, քան Հայաստանում»․ Մատերացցի

20:33, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
«Հնդկաստանում ֆուտբոլին ավելի քիչ են ուշադրություն դարձնում, քան Հայաստանում»․ Մատերացցի

Երեկ կայացած՝ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ԽՍՀՄ – Աշխարհ հանդիպումից հետո Աշխարհի հավաքականի անդամ, իտալացի Մարկո Մատերացցին խոսել է Հայաստանում ֆուտբոլի նկատմամբ ուշադրության մասին։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։
«Հնդկաստանում ֆուտբոլին ավելի քիչ են ուշադրություն դարձնում, քան Հայաստանում»,- ասել է Մատերացցին, ով հիմա հանդես է գալիս հնդկական «Չենայի Տիտանսում»։
Հիշեցնենք, որ երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Խորեն Հովհաննիսյանի հոբելյանական հանդիպումը, որին, բացի աշխարհահռչակ ֆուտբոլիստներից ներկա էին նաև Վախթանգ Կիկաբիձեն և Թաթա Սիմոնյանը։

5127 | 0
Facebook