Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայում կազմավորվել է եպիսկոպոսների առաջին ընտանիքը

16:37, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
Մեծ Բրիտանիայում կազմավորվել է եպիսկոպոսների առաջին ընտանիքը

Այս շաբաթ անգլիական եկեղեցին հաստատել է, որ 58-ամյա Էլիսոն Ուայթը դարձել է երկրի երկրորդ կին եպիսկոպոսը: Նա դարձել է Քինգսթոն-ալոն-Հալլ քաղաքի եպիսկոպոս: Էլիսոնի ամուսին Ֆրենկ Ուայթն էլ հանդիսանում է Նյուքասլ քաղաքի եպիսկոպոսը: Այսպիսով, Ֆրենկ և Էլիսոն Ուայթները դարձել են Մեծ Բրիտանիայի առաջին եպիսկոպոս ամուսինները, հաղորդում է «Թելեգրաֆ»-ը: Նորանշանակ եպիսկոպոսն ասել է. «Դուք կարծում եք, թե ընտանիքում 1 եպիսկոպոս ունենալն առավե՞լ քան բավական է: Հավատացեք ինձ, դա ձեզ միայն թվում է»:

6742 | 0
Facebook