Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չիլիի արտասովոր գանգերը կարծես թե հուշում են այլմոլորակային ծագման մասին

13:50, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
Չիլիի արտասովոր գանգերը կարծես թե հուշում են այլմոլորակային ծագման մասին

Չիլիի Սան-Պեդրո դե Ատակամա քաղաքում պահպանվում են սենսացիոն, ապշեցնող ու գիտության կողմից անբացատրելի ցուցանմուշներ: Դրանք գանգեր են, որ տարածքի գերեզմաններից հանվել են հնէաբանների կողմից:

Առաջին հայացքից թվում է, թե այս գանգերը պատկանում են հումանոիդներին, սակայն դրանց կառուցվածքի ավելի ուշադիր զննումը ցույց է տալիս, որ իրականում նրանց և հումանոիդների միջև ոչ մի ընդհանրություն չկա:

Այս գանգերի ոսկորներն այնպես են ձգված, կարծես թե այս էակների գլխուղեղը մի քանի անգամ գերազանցելիս է եղել ժամանակակից մարդու գլխուղեղի գորշ նյութը:

Այս վայրերում գտնված հազարավոր նման կմախքների մտացածին վերականգնումից հետո թվում է, թե դրանք նման են ականատեսների նկարագրած այլմոլորակայիններին, ասվում է «Գաղտնի գործ»-ի հերթական աշխատությունում:

8914 | 0
Facebook