Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արագածոտնում զինվորականը վրաերթի է ենթարկել իր ծառայակցին. նա տեղում մահացել է

13:40, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
Արագածոտնում զինվորականը վրաերթի է ենթարկել իր ծառայակցին. նա տեղում մահացել է

Երեկ՝ մարտի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 33-ամյա Մխիթար Հակոբյանին և նրան թողնելով անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկված Մ. Հակոբյանը տեղում մահացել է: Վրաերթի ենթարկվածը այդ պահին եղել է իր վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով և կայանել է ավտոմեքենան ու փորձել է խոտանված անվադողը փոխել: Այդ ժամանակ վրաերթի է ենթարկվել:

Փաստի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Պարզվել է վրաերթ կատարածի ինքնությունը և բացատրական աշխատանքների արդյունքում վրաերթի ենթարկող-կասկածյալ՝ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 36-ամյա Հարություն Գրիգորյանին տեղափոխել են Ապարանի Ոստիկանություն: Հայտնաբերվում է նաը նրա վարած Wolksvagen Vento մակնիշի 34 ԼՍ 194 համարանիշի ավտոմեքենան, որի վրա առկա էին վրաերթի հետքերը:

Վրաերթի հետևանքով մահացածն ու վրաերթ կատարողը գործընկերներ են: Մահացած Մ. Հակոբյանը աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես վարորդ, իսկ Հ. Գրիգորյանը` կրտսեր սերժանտի կոչումով` որպես ջոկի հրամանատար: Մահացածն ունի 2, իսկ վրաերթ կատարողը՝ 3 անչափահաս երեխա:

6122 | 0
Facebook