Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խորեն Հովհաննիսյանին մարզադաշտում շնորհավորեց Վախթանգ Կիկաբիձեն

22:05, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
Խորեն Հովհաննիսյանին մարզադաշտում շնորհավորեց Վախթանգ Կիկաբիձեն
     Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն։ Հանդիպման ընդմիջման ժամանակ նա շնորհավորեց Խորեն Հովհաննիսյանին և երկու գեղեցիկ կատարում նվիրեց նրան։ «Ուզում եմ շնորհավորել ընկերոջս՝ Խորիկ Հովհաննիսյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ցանկանում եմ երջանկություն, առողջություն և երկար-երկար տարիների կյանք»,- ասաց Կիկաբիձեն, փոխանցում է ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը:
5604 | 0
Facebook