Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խ. Հովհաննիսյան. «Անհնար է հաճելի զգացումներ չունենալ, երբ ամբողջ մարզադաշտն աջակցում է քեզ»

21:25, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
Խ. Հովհաննիսյան. «Անհնար է հաճելի զգացումներ չունենալ, երբ ամբողջ մարզադաշտն աջակցում է քեզ»
     Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ԽՍՀՄ - Աշխարհ հանդիպումից (3:3) հետո լրագրողների հետ զրույցում լեգենդար ֆուտբոլիստը կիսվեց իր տպավորություններով: «Ամեն ինչ արեցինք մարզադաշտում հավաքված երկրպագուներին ուրախացնելու համար։ Կարծում եմ՝ ամեն ինչ ստացվեց: Վաղուց մեր երկրպագուներն այսքան ուրախ չէին մարզադաշտում։ Ցանկանում եմ, որ նրանք միշտ բարձր տրամադրությամբ աջակցեն Հայաստանի հավաքականին: Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպմանը, ասեմ, որ հաշիվն ամբողջովին արտացոլեց պայքարը: Մինչև վերջին վայրկյանը պայքար էր ընթանում և երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել: Շատ ուրախացա, երբ գոլի հեղինակ դարձա։ Անհնար է հաճելի զգացումներ չունենալ, երբ ամբողջ մարզադաշտն աջակցում է քեզ», Խ. Հովհաննիսյանի խոսքերն է փոխանցում մեր թղթակիցը:
3077 | 0
Facebook