Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ալ Կապոնեի չբացահայտված տաղանդը

19:18, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Ալ Կապոնեի չբացահայտված տաղանդը
     Հայտնի մաֆիոզ, ամերիկացի գանգստեր Ալ Կապոնեն իր բնավորության մի շարք դաժան գծերի հետ մեկտեղ բոլորին անհայտ մի տաղանդ է ունեցել, որի շնորհիվ հուզական երգեր է գրել: Այդ երգերից մեր օրերն է հասել միայն «Մադոննա Միա» վերնագրով սիրո մասին պատմող երգը, որն Ալ Կապոնեն նվիրել է իր կնոջը՝ Մաե Ջոզեֆինա Քաֆլինին:
Սպիավոր դեմքով հանցագործը՝ Ալ Կապոնեն, ով կահույքի բիզնեսի ծածկի տակ Չիկագո է մատակարարել ալկոհոլային խմիչքներ, զբաղվել է քաղաքական գործիչներին կաշառելով և կավատությամբ, «Մադոննա Միա» հուզառատ երգը գրել է «Ալկատրաս» կալանավայրում անցկացրած իր տարիներին և հանձնել է ապագա ճիզվիտ քահանա Վինսենտ Քասային, ով 1930-ական թթ. հաճախ էր այցելում «Ալկատրաս» կալանավայր և բարիդրացիական հարաբերություների մեջ էր Ալ Կապոնեի հետ:
Երգը հանրության դատին է հանձնվել նրա մահից մոտ 70 տարի անց միայն: 2009թ. ապրիլին այն թղթի պատճեն, որի վրա գրված էին երգի բառերն ու երաժշտությունը՝ ներկայացված նոտաների տեսքով, վաճառքի է հանվել ռեկորդային` 65 հազար ամերիկյան դոլար արժեքով: Ալ Կապոնեի հիշատակի համար բացված «CaponeFanClub.com» կայքի կառավարիչ Ռիչ Լարսենը ձեռք է բերել երգի բառերն ու երաժշտությունը և զբաղվել երգի ձայնագրությամբ:
Հետագայում արդեն, խոսելով երգի մասին, Լարսենն այն բնութագրել է որպես հոգեցունց մի երևույթ:
Այդ նույն թվականին էլ՝ 2009-ին, Ռիչարդն ստեղծել է երաժիշտների և վոկալիստների խումբ, որոնց շնորհիվ էլ երգը ձայնագրվել է ձայնասկավառակի վրա:
9335 | 0
Facebook