Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկեց, որ դատավարությունն անցնի Հայաստանի տարածքում». Օլեգ Լեբեդև

14:51, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
«Ռուսաստանը հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկեց, որ դատավարությունն անցնի Հայաստանի տարածքում». Օլեգ Լեբեդև

ՌԴ Պետդումայում ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Օլեգ Լեբեդևը հայտարարել է, որ Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող և հանցանքը խոստովանած Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի է ունենալու Հայաստանում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Ռուսաստանը հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկեց, որ դատավարությունն անցնի Հայաստանի տարածքում, ինչպես որ մեզ խնդրել էր Հայաստանի ժողովուրդը»,- հայտարարել է Լեբեդևը` Պետդումայի և ՀՀ Ազգային ժողովի մասնագիտացված հանձնաժողովների հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հունվարի 12-ին մտել էր Ավետիսյանների բնակարան՝ սպանելով ընտանիքի 6 անդամներին և վիրավորելով ընտանիքի ամենափոքր անդամին՝ 6 ամսական Սերյոժային: Վերջինը մահացել էր դեպքից ուղիղ մեկ շաբաթ անց՝ հիվանդանոցում:

6057 | 1
Facebook