Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջրագծերի սառած լինելու պատճառով մոտ 20 օր է` Ծաղկահովիտը ջրազրկված է

15:21, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
Ջրագծերի սառած լինելու պատճառով մոտ 20 օր է` Ծաղկահովիտը ջրազրկված է
     Մարտի 27-ին՝ ժամը 11.08-ին, ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում մոտ 1 ամիս է՝ ջրամատակարարումը դադարեցվել է. գյուղի կենցաղային կարիքները հոգալու համար անհրաժեշտ է ջուր:
     Ժամը 11.10-ին կապ էր հաստատվել Ծաղկահովիտի գյուղապետի հետ, ով հավաստիացրել էր, որ ս.թ. մարտի 10-ից գյուղը ջրազրկված է ջրագծերի՝ սառած լինելու պատճառով. անհրաժեշտ է 12 տ ջուր:
     Ժամը 12.27-ից մինչ 20.32-ը հրշեջ-փրկարարները Կանիաշիր գյուղից Ծաղկահովիտ գյուղ էին տեղափոխել ընդհանուր 12 տ ջուր:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Երվանդ Խաչատրյանն ասաց, որ 12 տ ջուրը կբավականացնի ընդամենը 3-4 օր մինչև տաքերն ընկնեն ու մասնագետներն սկսեն աշխատել ջրագծի վրա. «Հարևան համայնքների ղեկավարներին խնդրել ենք իրիկունը գյուղի ջուրը փակեն, որ այն մղվի ու մեր բասեինը լցվի, գոնե այդպես յոլա գնանք, մինչև...»,- ասաց նա:
2473 | 0
Facebook