Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն այսօր Գյումրիում հանրահավաք կանի

14:18, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն այսօր Գյումրիում հանրահավաք կանի
     «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն այսօր ժամը 16-ին հանրահավաք է նախատեսել Գյումրիի Թատերական հրապարակում: «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենք արդեն ճանապարհին են: Հարցին` մտավախություն չունե՞ք, որ խոչընդոտներ կլինեն, ինչպես եղավ նախորդ անգամ, Ավետիսյանը պատասխանեց. «Կասկածներ միշտ էլ ունենք, բայց հանրահավաք անցկացնելու մասին դիմումն արդեն ընդունվել է ի գիտություն Գյումրիի քաղաքապետարանից կողմից: Ոստիկանները պարտավոր են այսօր լինել հրապարակում, եթե չլինեն, ակնհայտ կդառնա, որ իրենք են ամեն ինչ անում, պատասխանատվությունն իրենց վրա է ընկնում»:
2950 | 0
Facebook