Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն այս գիշեր ժամանել է Երևան

13:30, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
Աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն այս գիշեր ժամանել է Երևան
     Այս գիշեր Երևան է ժամանել աշխարհի 2006 թվականի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող, Իտալիայի ազգային հավաքականի և «Միլանի» նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն։
     Հիշեցնենք, որ իտալացին Երևան է ժամանել՝ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հանդիպմանը մասնակցելու։ Նշենք, Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիպումը՝ ԽՍՀՄ և Աշխարհի հավաքականների միջև, տեղի կունենա այսօր՝ ժամը 16։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
4255 | 0
Facebook