Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են նոր տիեզերակայան ստեղծել

14:01, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են նոր տիեզերակայան ստեղծել

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պատրաստվում են նոր տիեզերակայան ստեղծել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բայկոնուրում Դաշնային տիեզերական գործակալության ղեկավար Իգոր Կոմարովը հայտնել է, որ երկու պետությունները մտադիր են տիեզերակայանը ստեղծել 2024թ. հետո՝ գործընկեր երկրների մասնակցությամբ:

««Ռոսկոսմոս»-ը «ՆԱՍԱ»-ի հետ միասին մտադիր է աշխատել ապագայի ուղեծրային կայանի կառուցման ծրագրի վրա: Պետք է դեռևս համաձայնության գալ դրա արտաքին տեսքի շուրջ: Դա լինելու է բաց նախագիծ, որին մասնակցելու են ոչ միայն կողմերը, այլև բոլոր այն երկրները, որոնք մեզ հետ այդ ծրագրի շուրջ համագործակցելու ցանկություն կհայտնեն»,- հայտնել է Կոմարովը:

Դաշնային տիեզերական գործակալության ղեկավարը նշել է նաև, որ «Ռոսկոսմոս»-ը և «ՆԱՍԱ»-ն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ մինչև 2024թ. ուղեծրում շահագործվելու է Միջազգային տիեզերակայանը:
5009 | 0
Facebook