Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Արման Նավասարդյանը. «Արտավազդ» մրցանակաբաշխությունը կայացավ

12:48, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Արման Նավասարդյանը. «Արտավազդ» մրցանակաբաշխությունը կայացավ

Կայացավ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Մարտի 27-ին` թատրոնի միջազգային օրը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ամփոփվեցին մրցանակաբաշխության արդյունքները:
     Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի նվիրված էր Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: «Արտավազդ 2015»-ին սահմանված Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Պատանի հանդիսատեսի թատրոնից Սիրանուշ Լազյանը` «Գիշերը երզնկայի վրա» /Երիտասարդ Ալիս, Ավա/ ներկայացման համար, և Համազգային թատրոնից Անի Ղազարյանը` «Լյու-Բոֆ» /Երիտասարդ կին, ծեր կին, երեխա/ ներկայացման համար:

Ներկայացված մյուս անվանակարգերում հաղթող ճանաչվեցին.

Լավագույն երիտասարդ դերասան

Նարեկ Հայկազյան «Դեպք մետրոյում» /Ֆերոնե/ Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն

Արմեն Քուշկյան «Ապուշը» /Լև Նիկոլաևիչ Միշկին/Ազատ բեմ

Լավագույն երիտասարդ բեմադրիչ

Նարինե Գրիգորյան «Լյու-Բոֆ» Համազգային թատրոն

Լավագույն երիտասարդական ներկայացում

«Թմկաբերդի առումը» /ըստ Հովհաննես Թումանյանի/ բեմ.` Զառա Անտոնյան Թատրոնի և կինոյի պետ. ինստիտուտ

Լավագույն սցենոգրաֆիա

Անդրանիկ Հարությունյան «Սիրելի Պամելա» Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն

Երաժշտության լավագույն հեղինակ

Արթուր Մանուկյան «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոն

Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար

Լոլիտա Բուկիա «…Ինչպես Աստվածները» /Ալևտինա/Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոն

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար

Հայկ Թորոսյան «Աշնանային իրիկնամուտ» /Գրիգոր/Վանաձորի Հ. Աբելյանի անվ. դրամ. թատրոն

Լավագույն կին դերակատար

Ռուզան Գասպարյան «Չորս պատճառ ամուսնության համար» /Քրիստինա Միլմանի/Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմ. թատրոն

Լուիզա Ներսիսյան «Ամնեզիա» /Լիզա/Կամերային թատրոն

Լավագույն տղամարդ դերակատար

Կարեն Քոչարյան «Ինչպե՞ս են մարդ դառնում» /Եգոր Գլումով/ Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոն

Վիգեն Ստեփանյան /«Լիր»/Լիր/ Հայ-վրացական նախագիծ

Լավագույն ռեժիսուրա

Գրիգոր Խաչատրյան «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն

Լավագույն ներկայացում

«Սիրելի Պամելա» /Ջոն Պատրիկ/ բեմ.` Նարինե Մալյան Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար պարգևատրվեցին Սուրեն Հասմիկյանը, Կարպիս Շամլյանը, Ռուբեն Մարուխյանը, Նիկոլայ Ծատուրյանն ու Արթուր Նալբանդյանը:

ՀԹԳՄ ոսկե մեդալ շնորհվեց Լևոն Մութաֆյանին և Արթուր Կարապետյանին: Իսկ ՀԹԳՄ պատվոգրեր շնորհվեցին Սամվել Ղազարյանին /Արտաշատ/, Գայանե Հովհաննիսյանին /Աբովյան/, Ջեմմա Ադամյանին /Կապան/, Սուսաննա Սարգսյանին/Գավառ/:

Ժյուրիի հատուկ որոշում

Իննա Հախնազարյան (Մնջախաղի թատրոն)

«Հրե օղակ» օպերա (Շուշի)

«Մի լքիր ինձ» (Փոքր թատրոն)

ՀԹԳՄ հատուկ մրցանակ

Լեյլա Մկրտչյան (Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն)

Իսկ լավագույն պիես անվանակարգը մնաց դատարկ:

Նշենք, որ «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27–ին, մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1–ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:

10277 | 0
Facebook