Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Airbus A320»-ի օդաչուն կործանել է ինքնաթիռը, որ իրեն հիշեն

12:00, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
«Airbus A320»-ի օդաչուն կործանել է ինքնաթիռը, որ իրեն հիշեն

Ֆրանսիական Ալպերում մի քանի օր առաջ կործանված «Airbus A320» օդանավի երկրորդ օդաչուի՝ գերմանացի Անդրեաս Լուբիցի նախկին ընկերուհին ուշագրավ մանրամասներ է հաղորդել վերջինի՝ թռիչքից առաջ ունեցած մտադրությունների մասին: Ինչպես գրում է «Լենտա»-ն, գերմանական «Բիլդ» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Անդրեաս Լուբիցի ընկերուհին նշել է, որ նա ցանկանում էր «փոխել համակարգն ու այնպիսի բան անել, որը կհիշեին բոլորը»:

26-ամյա ուղեկցորդուհի Մարիայի խոսքերով Լուբիցը գիշերները հաճախ էր քնից վեր թռչում ու բղավում՝ «Մենք ներքև ենք ընկնում»:

«Երբ ես առաջին անգամ լսեցի ավիաաղետի մասին, անմիջապես հիշեցի նրա խոսքերը՝ «Մի անգամ ես այնպիսի բան կանեմ, որը կփոխի ամբողջ համակարգն ու բոլորը կիմանան և կհիշեն իմ մասին»»,- պատմել է Մարիան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարզվել էր, որ չարաբաստիկ թռիչքից օրեր առաջ բժիշկները պարզել էին, որ Լյուբիցի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա թռչի: Սակայն Լուբիցն անտեսել էր այդ փաստը:
10113 | 0
Facebook