Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սամվել Կարապետյանն ապրիլի 1-ին կգա Երևան՝ ՀԷՑ-ն ընդունելու. «ՀԺ»

11:20, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
Սամվել Կարապետյանն ապրիլի 1-ին կգա Երևան՝ ՀԷՑ-ն ընդունելու. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի հետ Դուբայում գտնվող Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ապրիլի 1-ին ժամանելու է Երևան՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը ընդունելու։
     Հիմա Կարապետյանի պատվերով վերջնական աուդիտ է իրականացվում ցանցերում, և Երևան ժամանելով նա պետք է մի շարք կադրային հարցեր լուծի: Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Կարապետյանը դարձել է ՀԷՑ-ի նոր սեփականատերը, որը հսկայական մոտավորապես 100 մլն դոլարի պարտքեր ունի: Թե որքա՞ն է կազմելու գործարքի գինը, դեռևս ոչ ոք չգիտի: Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, Կարապետյանը կենդանի գումար չի վճարի, այլ «Ինտեր ՌԱՈ-ԵԷՍ»–ին պատկանող ՀԷՑ-ը ձեռք կբերի զանազան հաշվանցումավարկային մեխանիզմներով»:
     Մանրամասները` թերթի համարում:

6533 | 2
Facebook