Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երեխաների խնամքի համար նախատեսված նպաստներն այս անգամ կուշանան

10:31, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
Երեխաների խնամքի համար նախատեսված նպաստներն այս անգամ կուշանան
     Տեղեկություններ կային, որ մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար նախատեսված 18 հազար դրամ նպաստներն այս անգամ սովորականի նման մինչև ամսվա վերջ չեն բաժանվելու: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Անուշ Դանիելյանը ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց. «Այսօրվանից սկսած` մարզերում բաժանվելու են, հաջորդ շաբաթվանից էլ` Երևանում»: Հարցին՝ ո՞րն է ուշացման պատճառը, Ա. Դանիելյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել պատճառների մասին, ով կարող է պատասխանել, այս պահին երկրում չէ, ես դժվարանում եմ: Եթե լրացուցիչ տեղեկություն լինի, կհայտնենք»:
5428 | 0
Facebook