Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենում ռմբակոծությունների հետևանքով 40 խաղաղ բնակիչ է զոհվել

17:05, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Եմենում ռմբակոծությունների հետևանքով 40 խաղաղ բնակիչ է զոհվել

Եմենում արդեն 2-րդ օրն ընթացքղ ռազմական գործողությունների հետևանքով 40 խաղաղ բնակիչ է զոհվել` այդ թվում կանայք ու երեխաներ: 10-յակ մարդիկ վիրավոր են:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը Պարսից ծոցի երկրների` բացառությամբ Օմանի, և ԱՄՆ նյութատեխնիկական աջակցությամբ, երեկ երեկոյան հարված են հասցրել Եմենի` հուսիտ ապստամբների կողմից վերահսկվող տարածքներին:

Արաբական երկրներն իրականացվելիք մարտական գործողությունների մասին պաշտոնապես տեղեկացրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու հայտնել, որ ռազմական գործողությունները կապված են Եմենի նախագահի ու բնակչության կողմից` ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի հարցում աջակցության խնդրանքի հետ:

7285 | 0
Facebook