Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայտնի մարդիկ ու նրանց վախերը

00:03, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
Հայտնի մարդիկ ու նրանց վախերը

Աստղերն էլ սովորական մարդիկ են՝ իրենց ուժեղ ու թույլ կողմերով: Նրանք էլ տառապում են տարատեսակ վախերից, ինչպես մեզնից շատերը:

Օրինակ, Մադոննան ու Ջուլիա Ռոբերթսն ահավոր վախենում են միկրոբներից և իրենց պայմանագրերում հատուկ պայմաններ են դնում՝ հյուրանոցներում ապրելու համար: Եթե Ջուլիա Ռոբերթսը պահանջում է կահույքի և սպասքի մանրազնին մանրէազերծում, ապա Մադոննան պահանջում է հատուկ իր համար փոխել իր համարի սանհանգույցային կահույքը:

Մադոննա և Ջուլիա Ռոբերթս
Մադոննա և Ջուլիա Ռոբերթս

Ջասթին Թիմբերլեյքը սարսափում է սարդերից. նա տառապում է արախնոֆոբիայից:

Ջասթին Թիմբերլեյք
Ջասթին Թիմբերլեյք

Թոմ Քրուզը վախենում է ճաղատանալուց և հետևում է այդ երևույթը կանխարգելող բոլոր գիտական հայտնագործություններին:

Թոմ Քրուզ
Թոմ Քրուզ

Վայնոնա Ռայդերն, ով 12 տարեկանում փրկվել է խորտակվելուց, սարսափում է ջրից:

Վայնոնա Ռայդեր
Վայնոնա Ռայդեր

Իսկ Քրիսթեն Ստյուարտը հիպպոֆոբիայից է տառապում, նրան սարսափեցնում են ձիերը, քանի որ 7 տարեկանում ընկել է ձիուց ու կոտրել ձեռքը:

Քրիսթեն Ստյուարտ
Քրիսթեն Ստյուարտ

Դեվիդ Բեքհեմը վախենում է թափթփվածությունից: Նա պարբերաբար հավաքում է իր սենյակը, զգեստապահարանում շորերը դասավորում է ըստ գույների, հետևում է, որ սառնարանում մթերքները համաչափ դասավորված լինեն, իսկ հատով ապրանքների թիվը պետք է նույնական լինի:

Դեվիդ Բեքհեմ
Դեվիդ Բեքհեմ

Ջենիֆեր Լոպեսն այնքան է վախենում մթությունից, որ բեմի վարագույրների հետևում հազիվ է դիմանում, մինչև իր ելույթի ժամանակը գա:

Ջենիֆեր Լոպես
Ջենիֆեր Լոպես

Շարլիզ Թերոնը տառապում է աէրոֆոբիայով, ամեն մի թռիչքը նրա համար փորձություն է:

Շարլիզ Թերոն
Շարլիզ Թերոն

Ումա Թուրամանն էլ սարսափում է փակ տարածություններից:

Շարլիզ Թերոն
Շարլիզ Թերոն

Ջոնի Դեփն իր դերերի համար լայնորեն կիրառում է գրիմը, սակայն սարսափում է ծաղրածուներից ու կրկես չի հաճախում:

Ջոնի Դեփ
Ջոնի Դեփ

15609 | 0
Facebook