Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահանավանք համալիրի գմբեթից ընկած երիտասարդ աղջիկը վնասվածք էր ստացել կոնքի հատվածում

16:45, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Վահանավանք համալիրի գմբեթից ընկած երիտասարդ աղջիկը վնասվածք էր ստացել կոնքի հատվածում
     Լուրեր էին տարածվել, որ Սյունիքի մարզի Կապանում գտնվող Վահանավանք համալիրի գմբեթից երիտասարդ աղջիկ էր ընկել: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում «Կապանի» բժշկական կենտրոնի բժիշկ Սարիկ Աթաջանյանը ասաց, որ 30-ամյա աղջիկը շրջելիս է եղել եկեղեցու բարձր հատվածով և ընկել է: «Նա կոնքի փակ վնասվածք էր ստացել: Շտապ տեղափոխել էին մեզ մոտ, առաջին բուժօգնություն ցուցաբերեցինք: Քանի որ Երևանի բնակիչ էր, չցանկացավ մնալ այստեղ, կազմակերպեցինք շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Երևան»,- եզրափակեց նա:
4458 | 0
Facebook