Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանցի ժողովուրդը աջակցելու է ինձ և Ալբանիայի հավաքականին՝ Հայաստանի հետ խաղում․ Ագոլի

18:35, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Ադրբեջանցի ժողովուրդը աջակցելու է ինձ և Ալբանիայի հավաքականին՝ Հայաստանի հետ խաղում․ Ագոլի
     Ադրբեջանական «Կարաբախում» հանդես եկող Ալբանիայի ազգային հավաքականի պաշտպան Անսի Ագոլին ասել է, որ մարտի 29-ին կայանալիք Ալբանիա – Հայաստան հանդիպումը Ադրբեջանում կլինի բոլորի ուշադրության կենտրոնում։
«Ադրբեջանում, որտեղ ես խաղում եմ, այս հանդիպումը ուշադրության կենտրոնում կլինի, քանի որ երկու երկրների միջև լարված հարաբերություններ են: Այդ պատճառով համոզված եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը աջակցելու է ինձ և Ալբանիայի հավաքականին։ Մենք ջանք ու եռանդ չենք խնայի՝ հաղթանակ տոնելու համար»,- ասել է Ագոլին՝ ալբանական «Panorama Sport»-ին տված հարցազրույցում։
5891 | 6
Facebook