Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեսսին առաջ է անցել Ռոնալդուից, Մոուրինյոն՝ Անչելոտիից

20:02, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Մեսսին առաջ է անցել Ռոնալդուից, Մոուրինյոն՝ Անչելոտիից

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին երկրորդ տարին անընդմեջ առաջ է անցնում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից՝ «France Football»-ի վարկածով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում։

2014-ին արգենտինացին վաստակել է ռեկորդային՝ 65 մլն եվրո, ինչը 11 մլն-ով ավել է քան պորտուգալացու եկամուտը։ Լավագույն եռյակը եզրափակում է Մեսսիի թիմակից բրազիլացի Նեյմարը։

Վարկանշային աղյուսակում տեղ գտած գումարները ֆուտբոլիստի աշխատավարձի, բոնուսների և գովազդային պայմանագրերից ստացած եկամուտներն են։ Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1. Լիոնել Մեսսի՝ «Բարսելոնա»՝ 65 մլն եվրո

2. Կրիշտիանու Ռոնալդու՝ «Ռեալ»՝ 54 մլն եվրո

3. Նեյմար՝ «Բարսելոնա»՝ 36,5 մլն եվրո

4. Տիագու Սիլվա՝ ՊՍԺ՝ 27,5 մլն եվրո

5. Ռոբին Վան Պերսի՝ «Մանչեսթր Յունայթեդ»՝ 25,6 մլն եվրո

6. Գարեթ Բեյլ՝ «Ռեալ»՝ 23,8 մլն եվրո

7. Ուեյն Ռունի՝ «Մանչեսթր Յունայթեդ»՝ 22,5 մլն եվրո

8. Զլատան Իբրահիմովիչ՝ ՊՍԺ՝ 21,5 մլն եվրո

9. Սերխիո Ագուերո՝ «Մանչեսթր Սիթի»՝ 21,2 մլն եվրո

10. Ռոբերտ Լևանդովսկի՝ «Բավարիա»՝ 20,2 մլն եվրո

Մարզիչների շարքում վեցերորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահարուստ մարզիչ է ճանաչվել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Երկրորդ հորիզոնականում է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

Մարզիչների առաջատար տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1. Ժոզե Մոուրինյո՝ «Չելսի»՝ 18 մլն եվրո

2. Կարլո Անչելոտի՝ «Ռեալ»՝ 15,5 մլն եվրո

3. Խոսեպ Գվարդիոլա՝ «Բավարիա»՝ 15,2 մլն եվրո

4. Արսեն Վենգեր՝ «Արսենալ»՝ 11,3 մլն եվրո

5. Լուի Վան Գալ՝ «Մանչեսթր Յունայթեդ»՝ 10 մլն եվրո

6. Ֆաբիո Կապելո՝ Ռուսաստանի հավաքական՝ 9 մլն եվրո

7. Անդրե Վիլաշ Բոաշ՝ «Զենիթ»՝ 8,5 մլն եվրո

8. Սվեն Էրան Էրիքսոն՝ «Շանհայ»՝ 8 մլն եվրո

9. Յուրգեն Կլոպ՝ «Բորուսիա»՝ 7,2 մլն եվրո

10. Լորան Բլան՝ ՊՍԺ՝ 7 մլն եվրո

7721 | 2
Facebook