Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական կողմի զոհված զինվորը, հնարավոր է, ապրիլի 19-ին դիվերսիա կատարած ու զոհված ադրբեջանցիներից մեկն է

15:45, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Ադրբեջանական կողմի զոհված զինվորը, հնարավոր է, ապրիլի 19-ին դիվերսիա կատարած ու զոհված ադրբեջանցիներից մեկն է
     Ադրբեջանական կողմը հայտնում է, որ մարտի 26-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր Քյազիմով Էթիբար Խուդավի Օղլուն:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հարցին, հնարավոր է, որ նա մարտի 19-ի դիվերսիայի հետևանքով զոհված զինվորներից լինի, և ադրբեջանական կողմը միայն այսօր բարձրաձայնած լինի այդ մասին, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան ասաց. «Մենք այդ մասին ասել էինք, որ քիչ-քիչ կհայտնեն ու կբացահայտեն: Իրենք ուղղակի այլ տարբերակ չունեն»:
4167 | 1
Facebook