Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լամբորջինի»-ն ներկայացրել է «Ավենդատոր SV»-ի առաջին պրոմո-տեսանյութը

22:03, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
«Լամբորջինի»-ն ներկայացրել է «Ավենդատոր SV»-ի առաջին պրոմո-տեսանյութը

«Լամբորջինի»-ն թողարկել է առաջին գովազդային հոլովակը, որտեղ ցուցադրվում է «Ավենդատոր SV» նոր սուպերքարը:

Այն պաշտոնապես ներկայացվել էր հանրությանը Ժնևի ավտոսրահի շրջանակներում՝ մարտի սկզբին:

Սուպերքարի գինն սկսվում է 493.069 դոլարից, ինչը մոտ 100.000 դոլարով թանկ է «Ավենդատոր»-ի նախկին տարբերակից:

Նորույթը հագեցած է 6.5 լիտրանոց նորացված V12 շարժիչով, որն արտադրում է 750 ձիաուժ հզորություն: 0-ից 100 կմ/ժ արագություն զարգացնում է 2,8 վայրկյանում: Սովորական «Ավենդատորից» այն 50 կիլոգրամով թեթև է և ունի առավել կատարելագործված աէրոդինամիկա:

18283 | 0
Facebook