Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հրազդան-Էքսպո» ՓԲԸ տնօրենը մարդ է առևանգել

14:55, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
«Հրազդան-Էքսպո» ՓԲԸ տնօրենը մարդ է առևանգել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ անձի առևանգման համար։
     Նախաքննությամբ պարզվել է, որ «Հրազդան-Էքսպո» ՓԲԸ-ի տնօրենը, Ա. Գյուրջյանը և ևս երկու անձ, նախնական համաձայնության գալով, 2015թ. մարտի 7-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պարտքուպահանջի հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով առևանգել են Երևանի բնակիչ Ռ. Աղաջանյանին։ Վերջինիը Գ. Արծրունի փողոցից բռնություն գործադրելով նստեցրել են ՓԲԸ-ի տնօրենի կողմից վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան, որոշ ժամանակ պահելուց հետո իջեցրել Կոմիտասի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում ու հեռացել:
     Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նշված երկու անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առևանգմանը մասնակցած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
     Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    
     ՀՀ Քննչական կոմիտե

4203 | 0
Facebook