Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիրավորված զինծառայողներից Գոռ Դարմանյանի առողջական վիճակում առաջխաղացում է նկատվում

15:15, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Վիրավորված զինծառայողներից Գոռ Դարմանյանի առողջական վիճակում առաջխաղացում է նկատվում
     Մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի ձեռնարկած հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողներից Գոռ Դարմանյանը, ում առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, մի փոքր առաջխաղացում է նկատվում: Այս մասին Ստեփանակերտի հոսպիտալից հայտնեցին ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցին: Լուրեր կային, որ այսօր Երևանից բժիշկների խումբ է մեկնել ԼՂՀ: Հոսպիտալից պատասխանեցին, որ այդ բժիշկները մի քանի օր առաջ են եկել ու արդեն վերադարձել են:
3208 | 2
Facebook