Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օգտատերերն առավել հաճախ որոնում են հայկական ու ֆրանսիական երգեր. «Յանդեքս»-ը հրապարակել է ամենաորոնված նյութերի ցուցակը

15:35, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Օգտատերերն առավել հաճախ որոնում են հայկական ու ֆրանսիական երգեր. «Յանդեքս»-ը հրապարակել է ամենաորոնված նյութերի ցուցակը

«Յանդեքս» ընկերությունը ներկայացրել է, թե առավել հաճախ ինչ են որոնում տարբեր երկրների օգտատերերը որոնողական այս հարթակում: Պրազվել է, որ «Յանդեքս» հարթակում ամսական առնվազն 175 միլիոն որոնման հարցում է լինում: Նշվում է, որ ծառայության օգտատերերն ավելի հաճախ տեղեկատվություն են փնտրում Ռուսաստանի վերաբերյալ: «Յանդեքս»-ի օգտատերերը հարցում են կատարում նաև Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Գերմանիայի մասին:

«Յանդեքս»-ը ներկայացրել է նաև տվյալներ, թե տարբեր երկրների մասին «Յանդեքս»-ի միջոցով ավելի հաճախ ինչ են որոնում մարդիկ: Ֆրանսիայի մասին առավել հաճախ որոնման բաժնում գրվել են ` «լեզու», «երգ», «միս», Հնդկաստանի մասին` «ֆիլմ», «սերիալ», «սեր», Պերուի մասին «երաժշտություն», «հնդկացի», «քաղաք», իսկ Ինդոնեզիայի մասին «կահույք», «շրջագայություն», «կղզի» բառերը:

Ըստ «Յանդեքս»-ի` ամենազբոսաշրջային երկրներ են ԱՄԷ-ն, Շրի-Լանկան և Վիետնամը: Էմիգրացիայի մասին առավել շատ տեղեկատվություն որոնել են Բուլղարիայից, Կիպրոսից և Չեռնոգորիայից:

Արտասահմանյան երկրների մասին տեղեկատվություն որոնելիս մարդիկ առավել հաճախ` շուրջ 17%, հետաքրքրվում են այդ երկրի մշակույթով` հատկապես հնդկական ու թուրքական ֆիլմերով: Երաժշտության ոլորտում առավել որոնված են ֆրանսիական ու հայկական երգերը: Օգտատերերը հետաքրքվում են նաև վրացական, չինական ու ուզբեկական խոհանոցով:

7783 | 0
Facebook