Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՅԴ-ն` կոալիցիա մտնելու մասին

14:00, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
ՀՅԴ-ն` կոալիցիա մտնելու մասին
     «Երբ մենք կոալիցիայի մեջ ենք լինում, ասում են` լուրեր են պտտվում, որ դուք դուրս եք գալու: Դուրս ենք գալիս, ասում են` լուրեր կան, թե դուք վաղը, մյուս օրը մտնում եք կոալիցիա: Ախր, եթե տրամաբանությունը չի ընկալվում, իզուր է ամեն ինչ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ ՀՅԴ-ն քաղաքական, գաղափարական հենքի վրա գործող ուժ է ու չի կարող որևէ դաշինքի մեջ լինել, որտեղ իր սկզբունքները չեն հարգվում: «Դրա համար 7 կետից բաղկացած պահանջներ ենք հրապարակել, որի մասին 2012-ից սկսած խոսում ենք ու հենց դրանով է պայմանավորված` ՀՅԴ-ն որտեղ կլինի: Ասեմ, որ 7 կետերի հետ կապված` արդեն առաջընթաց է արձանագրվում»,- ասաց պատգամավորը:
3189 | 3
Facebook