Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Airbus A320» կործանված ինքնաթիռի հրամանատարը փորձել է օդաչուների խցիկի դուռը ջարդել կացնով

13:10, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
«Airbus A320» կործանված ինքնաթիռի հրամանատարը փորձել է օդաչուների խցիկի դուռը ջարդել կացնով

Ֆրանսիական Ալպերում կործանված «Airbus A320» ինքնաթիռի հրամանատարը փորձել է կացինով կոտրել օդաչուների խցիկի դուռը, որտեղ այդ պահին գտնվել է երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը:

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse»-ը, հետաքննության արդյունքների համաձայն՝ առաջին օդաչուն մի քանի անգամ փորձել է վերադառնալ խցիկ, սակայն նա այդպես էլ չի կարողացել կոտրել զրահապատ դուռը:

Աղբյուրը նշում է, որ կացնի՝ կործանված ինքնաթիռում գտնվելու մասին տեղեկությունը հաստատել է «Germanwings» ավիաընկերության մամլո քարտուղարն, ով նշել է, որ այն հանդիսանում է անվտանգության սարքավորումների մի մաս:

Նշենք, որ վերոհիշյալ ավիաաղետից հետո գերմանական և բրիտանական ավիաընկերությունները փոխել են օդաչուների՝ խցիկում գտնվելու կանոնները՝ նշելով, որ թռիչքի ժամանակ այսուհետ օդաչուների խցիկում պետք է պարտադիր երկու անձ գտնվի:
7182 | 1
Facebook