Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թևան Պողոսյան. «Համաձայն չեմ պիտակին, թե Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը Բաղրամյան 26-ի հաճախորդներ են»

12:40, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Թևան Պողոսյան. «Համաձայն չեմ պիտակին, թե Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը Բաղրամյան 26-ի հաճախորդներ են»
     ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանի ու Ռուբեն Հակոբյանի Բաղրամյան 26 այցելելուն ու Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկելուն, ասաց, որ ցանկացած բարեփոխում ոչ Սերժ Սարգսյանինն է, ոչ էլ որևէ այլ անձի, դա բոլորինն է, ու եթե մարդիկ ներգրավված չլինեն, բարեփոխում չի լինի: «Երբևէ չեմ համաձայնի պիտակի հետ, թե հաճախորդներ են իրենք (վերոնշյալ հանդիպումից հետո արձագանքելով կուսակից ընկերների այդ քայլին` Զարուհի Փոստանջյանն ասել էր, թե «հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ...խմբ.), իսկ որ գնացել են, պետք է հարգել իրենց որոշումը: Եթե մի բան ուզում ենք փոխել, պետք է տեսակետ ներկայացնենք, ու մեր կուսակցությունը վաղուց է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների մասին իր դիրքորոշումը: Եթե տեսակետներն ընդունվեն, կարելի է քննարկումները շարունակել, եթե ոչ, կլինի համապատասխան որոշում: Իմիտացիոն որևէ գործընթացի չենք մասնակցում»,- ասաց պատգամավորը:
2791 | 0
Facebook