Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իմամներ առցանց»-ը թվային ամսագիր է ստեղծել ջիհադիստական քարոզչությանը հակահարված տալու համար

19:05, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
«Իմամներ առցանց»-ը թվային ամսագիր է ստեղծել ջիհադիստական քարոզչությանը հակահարված տալու համար

Բրիտանիայում ապրող իսլամական աստվածաբանները, որ ստեղծել են «Իմամներ առցանց» համացանցային հարթակը, թողարկել են «Հաքիքա» («Իրականություն») թվային ամսագիրը: Այն կոչված է եվրոպայի և ամբողջ աշխարհի մուսուլմաններին տալ «Իսլամական պետության» գաղափարախոսության այլընտրանքային տարբերակը: Համացանցային այս նոր ռեսուրսը կներկայացնի ծայրահեղական խմբավորումների և դրանց գործունեության մասին իրական տեղեկություններ: «Աստվածաբանները պատասխանատվություն են ստանձնել ճշգրիտ, տեղեկատվական և ուսումնական հագեցած մեկնաբանություններ տալու «Ղուրան»-ի և «Սուննի»-ի մասին, որպեսզի միակ օրինական ճանապարհով դիմակայենք դաժան, անբարոյական և չարանենգ ուղեղներին»,- ասված է էլեկտրոնային ամսագրի էջում, գրում է «ԲիԲիՍի»-ն:

7003 | 0
Facebook