Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանական ավիաընկերությունները Ֆրանսիայում կործանված ինքնաթիռից հետո ավելի խիստ կանոններ կսահմանեն

13:20, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Գերմանական ավիաընկերությունները Ֆրանսիայում կործանված ինքնաթիռից հետո ավելի խիստ կանոններ կսահմանեն

Գերմանական ավիաընկերությունների ասոցացիան հայտարարել է, որ «Germanwings» ավիաընկերության աղետից հետո խստացրել է գերմանական ավիաընկերությունների թռիչքի ժամանակ օդաչուների՝ խցիկում գտնվելու կանոնները: Ինչպես հաղորդում է «Agence France Press»-ը, ավիաընկերությունների ասոցացիան տեղեկացրել է, որ այսուհետ թռիչքի ժամանակ օդաչուների խցիկում ամբողջ ընթացքում պարտադիր երկու անձ պետք է լինի: Եթե օդաչուներից մեկը միառժամանակ լքում է իր տեղը, ապա այն պետք է զբաղեցնի անձնակազմի անդամներից որևէ մեկը:

Նշենք, որ ավելի վաղ «Lufthansa» ավիաընկերության ղեկավարը հայտարարել էր, որ օդաչուների հոգեկան առողջական կարգավիճակն ստուգվում է միայն աշխատանքի ընդունելու պահին: Դրանից հետո վերջինների հեգեկան կարգավիճակի մասին որևէ ստուգում չի անցկացվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն «Airbus A320» ինքնաթիռի երկրորդ օդաչուն 1.5 տարի բուժվելիս է եղել հոգեբույժի մոտ՝ անձնական խնդիրների պատճառով:

4468 | 0
Facebook