Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում կործանված ինքնաթիռի 2-րդ օդաչուն 1,5 տարի հոգեբույժի հսկողության տակ է եղել

10:40, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Ֆրանսիայում կործանված ինքնաթիռի 2-րդ օդաչուն 1,5 տարի հոգեբույժի հսկողության տակ է եղել

Ֆրանսիական Ալպերում մարտի 24-ին կործանված «Airbus A320» օդանավի 2-րդ օդաչուն` Անդրեաս Լուբիցը, 1,5 տարի բուժվել է հոգեբույժի մոտ: Այս մասին հաղորդում է «Բիլդ»-ը` հենվելով իր աղբյուրի վրա: Աղբյուրի հաղորդմամբ` ԱՄՆ-ում օդաչուների դպրոցում սովորելու տարիներին, Լուբիցը խնդիրներ է ունեցել ուսման մեջ` հոգեկան ճնշված վիճակի պատճառով: Իր անհատական լիցենզավորման մեջ էլ նա բնութագրվել է իբրև բժշկական մշտական հսկողության կարիք ունեցող անձ: Աղբյուրը հաղորդել է նաև, որ Լուբիցն անգամ ընդհատել է ուսումը` հոգեբանական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ ըստ օդանավի «սև արկղի» վերծանության` Լուբիցը միտումնավոր է կործանել օդանավը:

8497 | 0
Facebook