Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեդական ֆուտբոլային թիմը վերջին պահին մտափոխվել ու չի նստել Ալպերում աղետի ենթարկված ինքնաթիռը

23:23, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Շվեդական ֆուտբոլային թիմը վերջին պահին մտափոխվել ու չի նստել Ալպերում աղետի ենթարկված ինքնաթիռը
     խուսափել է վթարված ինքնաթիռում լինելուց
Շվեդիայի 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Դալքուրդ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները պետք է թռչեին «Germanwings» ինքնաթիռով, որը վթարի է ենթարկվել Ֆրանսիական Ալպերում։ Սակայն թռչելուց առաջ նրանք փոխել են տոմսերը։
Մարզիկները վերադառնում էին Կատալոնիայի ճանապարհորդությունից և պետք է թռչեին հենց այդ չվերթով։ Սակայն երբ նրանք ժամանել են օդանավակայան, որոշել են, որ Դյուսելդորֆով թռիչքը շատ երկար կտևի և ամրագրել են Ցյուրիխով Մյունխեն թռչող ինքնաթիռի տոմսեր։
«Մենք պետք է այդ ինքնաթիռում լինեինք։ Կար 4 ինքնաթիռ, որոնք գրեթե նույն ժամանակ ճամփա են ընկել։ Մեր ֆուտբոլիստները դրանցից երեքում էին։ Կարելի է ասել՝ մենք շա՛տ, շա՛տ բախտավոր ենք»,- հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Ադիլ Քիզիլը՝ շվեդական «Aftonbladet» թերթին տված հարցազրույցում։
«Բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին մեզ հետ կապ հաստատել վերջին մի քանի ժամվա ընթացքում հայտնում եմ, որ մենք տանն ենք և ամեն ինչ լավ է։ Դա այլ ընքնաթիռ էր։ Թող հանգչեն խաղաղությամբ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է «Դալքուրդի» ավագ Ֆրանկ Պետերսոնը։
5926 | 0
Facebook