Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Վաղինակ Գալստյանը հիշել է դպրոցական տարիները

23:03, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Վաղինակ Գալստյանը հիշել է դպրոցական տարիները
     Այսօր հունահռոմեական ոճի ըմբիշ, 2001 թվականի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը հյուրընկալվեց իր ավարտած՝ Երևանի Ռուբեն Սևակի անվան N 151 դպրոցում։ Դպրոցի տնօրենի, ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպմանը պատասխանեց աշակերտների հարցերին, պատմեց իր մարզական ուղու մասին։
     Հանդիպումից հետո ՄԱՄՈՒԼ․am-ի թղթակցի հետ զրույցում Վաղինակ Գալստյանը կիսվեց դպրոցական տարիների իր հիշողություններով։ «Շատ հաճելի հիշողություններ ունեցա, մտովի շատ տարիներ հետ գնացի և շատ եմ ափսոսում, որ այդ տարիներն անցել են։ Այնքան հաճելի է այսպիսի զգացողությունները ևս մեկ անգամ ապրելը»։ Խոսելով դպրոցական տարիներին դասից փախչելու վերաբերյալ՝ Գալստյանն ասաց․ «Բոլոր երեխաների պես, ես նույնպես փախել եմ դասերից։ Գնացել ենք կինոթատրոն և այդպես անցկացրել այդ օրը»։
     Գալստյանը նաև հետաքրքիր դրվագ պատմեց իր դպրոցական տարիներից․ «Հիշում եմ՝ մի անգամ հանրապետությունից դուրս մրցումների էի գնացել։ Այն ժամանակ գնել էի ջինս, որոնք այդ ժամանակ տարածված չէին։ Հետո, երբ այդ ջինսով եկել էի դպրոց, աշխարհագրության դասատուն ինձ դուրս հանեց դասարանից հագուստիս պատճառով»։
8092 | 0
Facebook