Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Վարչապետների ակումբ»-ի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը:
Քննարկվել են ակումբի հետագա գործունեությանը և տնտեսությանն առնչվող հարցեր, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակյնության հետ կապերի վարչությունը: