Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Մանուկյան. «Աշոտյանին դատի կտայի մենակ նրա համար, որ ինքն էդ համակարգում կուսակցական գործունեությամբ է զբաղված»

18:10, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Արամ Մանուկյան. «Աշոտյանին դատի կտայի մենակ նրա համար, որ ինքն էդ համակարգում կուսակցական գործունեությամբ է զբաղված»
     «Ես Աշոտյանին դատի կտայի մենակ նրա համար, որ ինքն էդ համակարգում որպես նախարար կուսակցական գործունեությամբ է զբաղված: Իմ քննադատությունները համակարգում սխալներ թույլ չտալուն են վերաբերվում: Որևէ մեկի մտքով չանցնի` Արմեն Աշոտյանին ոչնչացնելու և վնասելու խնդիր ունեմ»,- Աժ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն` անդրադառնալով ԿԳ նախարարի ներկայացրած` «Կրթության մասին օրենքի» փոփոխություններին` վերաբերող պարտադիր կրթության շեմը բարձրացնելուն:
     Հիշեցնենք` Մանուկյանն ասել էր, որ գաղափարը լավն է, բայց այսօրվա դրությամբ իրականացնելը` անհնար, և որ առանց մեծ ուսումնասիրության` չի կարելի նման փոփոխության գնալ:
4032 | 0
Facebook