Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Խաչատուր Սուքիասյանի` իշխանությունների հետ հանդիպումների էպոպեան շարունակվում է

18:40, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Խաչատուր Սուքիասյանի` իշխանությունների հետ հանդիպումների էպոպեան շարունակվում է
     ՀՀ նախագահի հետ փետրվարյան հանդիպումից հետո Խաչատուր Սուքիասյանը շարունակում է ակտիվ շփվել նաև տարբեր գործարարների, պետական պաշտոնյաների հետ: Ասում են` Սուքիասյանի հետ հանդիպում են ունեցել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Ըստ լուրերի` վերջինի հետ Սուքիասյանը քննարկել է իր ապագա պաշտոնի հարցը` կառավարությունում: Ինչ վերաբերում է Լիսկային, ապա նա փորձել է խորհրդատվություն ստանալ փորձառու բիզնեսմենից, ով վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը լուրջ ռեսուրսներ ունի, որը պետք է ճիշտ օգտագործել` սկսած գյուղատնտեսության ոլորտից մինչև խորհրդային տարիների գործարանների ու արտադրության վերակենդանացում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14148 | 8
Facebook