Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2050 թվականին տուբերկուլյոզից կմահանա 75 միլիոն մարդ

23:13, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
2050 թվականին տուբերկուլյոզից կմահանա 75 միլիոն մարդ

Այսօր աշխարհում տարածվում է տուբերկուլյոզի տեսակ, որը դիմադրողականություն ունի հակատուբերկուլյոզային բոլոր դեղամիջոցների նկատմամբ: Ժամանակին տուբերկուլյոզը մահացու հիվանդություն էր, որ սպանում էր հարյուրավոր մարդկանց՝ հարուստ թե աղքատ: Հակաբիոտիկների հայտնագործությունից հետո տուբերկուլյոզը դարձավ բուժելի հիվանդություն: Սակայն այսօր այդ հիվանդության մի տեսակ է ձևավորվել, որը մինչ օրս հայտնի և ոչ մի հակաբիոտիկով չի բուժվում: Անցյալ տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ գրանցվել է 480 հազար նոր դեպք, երբ այս հիվանդությունն անընկալողունակություն է դրսևորել դեղորայքային բուժման հանդեպ:

Արդեն 2050 թվականին տուբերկուլյոզի համաճարակին կարող է զոհ գնալ 75 միլիոն մարդ: Այս հաշվարկը ներկայացրել են բրիտանական խորհրդարանային խմբի մի խումբ փորձագետներ:

Տուբերկուլյոզն այժմ աշխարհում երկրորդ ամենամահացու վարակիչ հիվանդությունն է ՄԻԱՎ-ից հետո: Նրա բուժումը դժվարացնում է նաև արդյունավետ պատվաստանյութի բացակայությունը: Գոյություն ունեցող միակ արդյունավետ պատվաստանյութը միայն երեխաների որոշ խմբի է պաշտպանում առավել ծանր տեսակներից՝ ներառյալ ուղեղի վրա ազդող տեսակը: Սակայն այն չի ապահովում առավել տարածված թոքային տուբերկուլյոզից:

9121 | 0
Facebook