Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող գործողություններից

14:40, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
ԵՄ-ը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող գործողություններից

Եվրոմիությունը հրապարակել է Եվրոպայի հարևանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի մասին ԵՄ ամենամյա զեկույցը, որտեղ անդրաձարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ԵՄ-ն իր զեկույցում խորհուրդ է տվել Ադրբեջանին և Հայաստանին այս տարվա ընթացքում զերծ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են սրել լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում և խափանել խաղաղության գործընթացը:

«Անցյալ տարի լրացել է հրադադարի ստորագրման 20-ամյակը: Այդ տարվա ընթացքում Հայատանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին նախ Սոչիում, ապա նաև՝ Փարիզում՝ վերականգնելով երկու երկրների համար կենսական կարևորություն ունեցող մի բան՝ պետությունների միջև երկխոսությունը»:

Զեկույցում նշվել է, որ անվտանգության առումով իրավիճակը շարունակում է գերխնդիր լինել՝ հաշվի առնելով վերջին միջադեպերն ու զոհերը, որոն թիվն աննախադեպ կերպով աճել է 1994թ. ի վեր:

ԵՄ-ը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում վերջինը շարունակում է իր լիակատար աջակցությունը ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց գործողություններին:

2497 | 0
Facebook