Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Սմարթֆոնով կառավարվող խելացի կոշիկները կարող են փոխել իրենց գույնը

21:13, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Սմարթֆոնով կառավարվող խելացի կոշիկները կարող են փոխել իրենց գույնը

iShuu Technologies-ի մասնագետներն ստեղծել են կոշիկ, որը կարող է փոխել իր գույնը: Դրա համար անհրաժեշտ է միայն սեղմել սմարթֆոնի համապատասխան կոճակը:

Կոշիկները, որ ստացել են Voltarii Timeless անվանումը, արտաքինից ծածկված են e-ink-ի (էլեկտրոնային թանաք) ճկուն շերտերով:

Նույն տեխնոլոգիան կիրառվում է նաև էլեկտրոնային գրքերի ստեղծման ժամանակ: Կոշիկի ներբանի տակ թաքնված «Bluetooth» ընդունիչն էլ օգնում է հրահանգներ ստանալ սմարթֆոնից:

Կոշիկը լիցքավորվում է անլար, իսկ գունային տեսականին կարող է լինել բազմազան: Սև կոշիկները վայրկյաններ անց կարող են դառնալ ճեփ-ճերմակ:

Վաճառքում կոշիկը հայտնվել է այս տարվա դեկտեմբերին, մեկ զույգի գինը 250 դոլար է:

12657 | 1
Facebook