Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը մեդալային հաշվարկով երրորդն է

14:03, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Հայաստանը մեդալային հաշվարկով երրորդն է
     Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում ընթացող՝ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ ավարտվեց ազատ ոճի ըմբշամատի մրցաշարը, որին մասնակցեցին 27 երկրի 135 ըմբիշ: Առաջնությանն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հանդես եկան նաև Հայաստանի 7 պատվիրակներ: Նրանից երկուսը դարձան մրցանակակիր: 61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացավ Վալոդյա Ֆրանգուլյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Ցոլակ Հարոյան), իսկ 74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մարզադպրոց, «Վահան Զատիկյան» մարզական ակումբ, անձնական մարզիչներ՝ Խաչիկ Հարությունյան, Նորիկ Սերոբյան) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Բացի այդ, մեր պատվիրակներից երկուսը՝ Նարեկ Սիրունյանը (65 կգ) և Իշխան Պողոսյանը (70 կգ) շատ մոտ էին բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտերում զիջեցին մրցակիցներին ու ստիպված եղան բավարարվել 5-րդ տեղով: Առաջնությունում մեր ազատ ոճի ըմբիշները ցույց տվեցին հետևյալ՝ 57 կգ՝ 8.Արտակ Հովհաննիսյան, վաստակեց 3 թիմային հաշվարկային միավոր, 61 կգ՝ Վալոդյա Ֆրանգուլյան, 10 միավոր, 65 կգ՝ 5.Նարեկ Սիրունյան, 6 միավոր, 70 կգ ՝5. Իշխան Պողոսյան, 6 միավոր, 74 կգ՝ 2.Գրիգոր Գրիգորյան, 9 միավոր, 86 կգ՝ 9.Վահե Թամրազյան, 2 միավոր, 97 կգ՝ 13.Վիկտոր Կազիշվիլի (հաշվակային միավոր են վաստակում մինչև 10-րդ տեղերը գրավողները): Թիմային պայքարում մեդալների հաշվարկով լավագույն հնգյակն ունի այս տեսքը՝ 1. Ռուսաստան՝ 3 ոսկի, 3 բրոնզ
     2. Վրաստան՝ 2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ
     3. ՀԱՅԱՍՏԱՆ՝ 1 ոսկի, 1 արծաթ
     4. Բելառուս՝ 1 ոսկի, 1 բրոնզ
     5. Իտալիա՝ 1 ոսկի
     Նշենք, որ ստուգատեսին մասնակցած 27 երկրներից միայն 13-ի ներկայացուցիչներին հաջողվեց մրցանակակիր դառնալ: Միավորների հաշվարկով թիմային պայքարում լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը ՝
     1. Ռուսաստան՝ 61 միավոր,
     2. Վրաստան՝ 57 միավոր,
     3. Ադրբեջան՝ 48 միավոր,
     4. Թուրքիա՝ 44 միավոր,
     5.ՀԱՅԱՍՏԱՆ՝ 36 միավոր:
     Հիշեցնենք, որ մարտի 26-ին և 27-ին մեդալների համար կպայքարեն կանայք, իսկ մարտի 28-ից՝ հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայստանի հունահռոմեակն ոճի ընտրանին Լեհաստան է մեկնել 5 ըմբիշով։
6696 | 0
Facebook