Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո՞նց եղավ, որ «Սիթին» ու «Քարֆուրը» ճիշտ նույն գնով են վաճառում շաքարավազը». Նիկոլ Փաշինյան

13:33, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
«Ո՞նց եղավ, որ «Սիթին» ու «Քարֆուրը» ճիշտ նույն գնով են վաճառում շաքարավազը». Նիկոլ Փաշինյան
     ՏՄՊՊՀ 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանն ու անդրադարձավ իր ու Արտակ Շաբոյանի երեկվա հարցուպատասխանին. «Երեկ, երբ ես ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին ասացի, որ շաքարավազի գինը 395 դրամ է, հակադարձեց, թե «Երևան սիթի»-ում հենց այսօր շաքարավազը վաճառվում է 369 դրամով: Պարոն Շաբոյան, լավ ա չասացիք` ««Երևան սիթի», ամենացածր գները` տարածաշրջանում, գումարած 3 անվճար լավաշ, չմոռանաք ձեզ հետ բերել անձնագրերը»: Պարոն Շաբոյան, Ձեր գործառույթը Սերժ Սարգսյանի սահմանած մոնոպոլիաները պաշտպանելն է ու Դուք դրա համար եք նշանակվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա կրկին հիշեցրեց, թե մեր երկրում ո՞ւմ են պատանում շաքարավազի մենաշնորհն ու «Սիթին»: «Ո՞նց եղավ, որ «Սիթին» ու «Քարֆուրը» ճիշտ նույն գնով են վաճառում շաքարավազը, ո՞նց եղավ, որ երկու մրցակիցներ շաքարավազի վաճառքի հարցում միլիմետրի տարբերություն չունեն: Ասեմ, «Քարֆուրը» Հայաստան գալուց առաջ պարտավորվել է, որ չի ներկրելու դրսից, ՀՀ իշխանությունն էլ պարտավորվել է ախպերագնով շաքարավազ տալ «Քարֆուրին»: Սա հակամրցակցային համաձայնություն է, որի մասին մտածելու համարձակություն անգամ չեք ունենա, պարոն Շաբոյան, ու եթե սկսեք մտածել, նենց կհանեն Ձեզ պաշտոնից, որ Դուք էլ չեք իմանա»:
10116 | 8
Facebook