Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլում թերթի խմբագրություն է պայթեցվել

14:13, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Ստամբուլում թերթի խմբագրություն է պայթեցվել

Երեկ` ուշ երեկոյան, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում պայթեցվել է «Ադիմլար» պարբերականի խմբագրությունը: Պայթյունի հետևանքով 1 մարդ է մահացել, 3 մարդ վիրավոր է, հայտնում է «Հյուրիեթ»-ը: Թերթի խմբագրության շենքն ամբողջովին ավերվել է, տուժել են նաև հարակից շինությունները: Միջադեպի ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն:

«Ադիմլար» պարբերականը համարվում է իսլամիստական «Մեծ Արևելքը նվաճողների իսլամական ճակատ» ահաբեկչական կազմավորման համակիրներից: 2003թ. ահաբեկչական այդ կազմավորումն իր վրա է վերցրել իսրայելական ու բրիտանական կառույցներում իրականացրած ահաբեկչությունները, որոնց հետևանքով 57 մարդ է զոհվել: Վերջին ժամանակներում ահաբեկչական կազմավորումն իրեն ոչ մի կերպ չի դրսևորել:

11497 | 0
Facebook