Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էն մարդիկ, որ հելնում, ասում են` վերջապես հայտնվեցինք ԵՏՄ-ում, 170 միլիոնանոց շուկա ստացանք, ըտենց բաներ մի՛ ասեք»

12:48, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
«Էն մարդիկ, որ հելնում, ասում են` վերջապես հայտնվեցինք ԵՏՄ-ում, 170 միլիոնանոց շուկա ստացանք, ըտենց բաներ մի՛ ասեք»
     ՏՄՊՊՀ 2015-ի գործունեության ծրագրի վերաբերյալ քննարկումներն ԱԺ-ում շարունակվում են: ՀՀԿ-ական Վարդան Այվազյանից հետո ելույթ ունեցավ ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը: «Ելույթս այլ կետից կսկսեմ,- ասաց նա ու անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների գործընթացին,- մի տարի առաջ ԱԺ նախագահ էինք ընտրում, ես խորհուրդ չտվեցի Գալուստ Սահակյանին ընտրել, քանի որ ծրագրով հանդես չեկավ, բայց ես եկա, որը կապված էր պառլամենտի դերը բարձրացնելու հետ: Սկսած էն աթոռներից, որի վրա նստած է Աժ ղեկավարությունը, պիտի նույնը լինի ոնց որ մեր աթոռները, դեմոկրատիայի նշան է: Պառլամենտում, երբ դեպուտատն արել է նախաձեռնություն, հանձնաժողովը դեմ է, թե ոչ, այստեղ պետք է քննարկվի, իսկ հիմա այդպես չէ... Սահմանադրական փոփոխություններ առաջարկած մարդիկ գաղափար չունեն` ինչ է նշանակում խորհրդարանական հանրապետություն»: Բագրատյանն անդրադարձավ նաև ԵՏՄ-ին միանալուց առաջ և հետո ՀՀ տնտեսության վիճակին. «Գնում ենք կործանման, մարում ա Հայաստանը: Էն մարդիկ, որ հելնում, ասում են` վերջապես հայտնվեցինք Մաքսային միությունում, 170 միլիոնանոց շուկա ստացանք, ըտենց բաներ մի՛ ասեք: Իսկ ո՞վ ասաց, որ մինչև այդ չունեիք այդ շուկան: Ազատ առևտրի ռեժիմով աշխատում էիք, աշխատեիք էլի, հիմա էլ նույն ձևով մաքսազերծում եք, նույն ձևի վերահսկիչ գներով բան եք անում փողերը, ի՞նչ փոփոխություն...»,- եզրափակեց պատգամավորը:
3529 | 0
Facebook