Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյան. «Եթե մինչ ապրիլի 24-ը սկսեն ձերբակալել, ժողովրդի ցասումը տեղի կտա»

11:41, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Ժիրայր Սեֆիլյան. «Եթե մինչ ապրիլի 24-ը սկսեն ձերբակալել, ժողովրդի ցասումը տեղի կտա»
     «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի 24-ից իրենց կողմից անցկացվելիք խաղաղ ցույցին, որի նպատակը իշխանափոխություն պահանջող քաղաքացիներին հավաքելն է, ասաց. «Երբ օր-օրի ապահովենք մոբիլիզացիան, ռեժիմը կսկսի փորձել կամ լեզու գտնել շարժման հետ հետ, կամ կսկսի փորձել բռնի ուժով ճնշել ու թույլ չտալ մոբիլիզացիան: Եթե նրանք համարձակվեն բռնի ուժ կիրառել, ինչպես մարտի 1-ին, կստանան ժողովրդի բռնի պատասխանը: Բայց չի բացառվում, որ հազար մտածեն ու մեկ գործեն, այսինքն` բռնության չդիմեն»: Իսկ թե խաղաղ բնույթի ինչպիսի՞ քայլեր է կատարելու շարժումն այդ օրը, բանախոսը չբացեց փակագծերը. «Մի բան կասեմ` եթե մինչ ապրիլի 24-ը սկսեն ձերբակալությունները, ժողովրդի ցասումը տեղի կտա: Հուսով եմ` զերծ կմնան ոչ քաղաքական մեթոդներով շարժումը ճնշելու գործողություններից»:
4326 | 9
Facebook