Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Լրացուցիչ բեռ բնակչի համար. ջրաչափը պետք է փոխվի սպառողի հաշվին. «168 Ժամ»

10:06, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Լրացուցիչ բեռ բնակչի համար. ջրաչափը պետք է փոխվի սպառողի հաշվին. «168 Ժամ»
     Հին ջրաչափերը նորերով փոխարինելու մասին ծանուցումները շարունակում են մտահոգել քաղաքացիներին: Առանց այդ էլ սոցիալական վիճակը երկրում, մեղմ ասած, հուսադրող չէ։ Ու այս պայմաններում մարդիկ, առաջնային ծախսերը թողած, հիմա էլ պետք է հին ջրաչափը ստուգման տանեն, եթե անհրաժեշտ է` նորը ձեռք բերեն, դիմեն «Երևան-Ջուր» ընկերությանը՝ այն կնքելու համար։ Եվ այս ամենը՝ սեփական միջոցներով: Քաղաքացիներին այս պահին զգուշացվում է, որ 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է այս գործընթացն ավարտվի, ջրի դիմաց վճարումն այս դեպքում պետք է արվի նախկին 3 ամիսների միջին վճարման չափով։ «Ինձ զգուշացրել են, որ իմ միջոցներով պետք է ջրաչափը փոխեմ, հասցեն տվել են, որ տանեմ ստուգման։ Ինձ ավելի ձեռնտու է, որ հաստատագրված գումար լինի, վճարեմ ու վերջ, ոչ թե մտածեմ ջրաչափ փոխելու, ջրաչափը չվնասելու մասին: Իսկ եթե նման պահանջներ են դնում սպառողի առաջ, պետք է նաև կամ ֆինանսական հոգսը վերցնեն իրենց վրա, մարդկանց քաշքշուկներից ազատեն»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում հայտնել է Երևանում վարձով ապրող ուսանող Արմինե Կարապետյանը, ով ևս ստիպված է լինելու անցնել այս գործընթացով: «Երևան-Ջուր» ընկերությունը գրավոր պատասխանելով «168 Ժամ»-ի հարցադրումներին՝ տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 22.01.2004թ. 130-Ն որոշման, ջրաչափական սարքերը ձեռք են բերվում և սահմանված կարգով տեղադրվում են բաժանորդների հաշվին:
     «Ուրիշ է, որ մայրաքաղաքի որոշ հատվածներում, որտեղ ընկերությունն իրականացնում է ջրաշինարարական աշխատանքներ, մասնավորապես` անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում, ընկերությունը սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով, որպես բարի կամքի արտահայտություն, ոչ միայն բնակիչների հին հաշվիչներն անվճար հիմունքներով փոխարինում է նորերով, այլև նրանց համար կառուցում է նոր անհատական ջրագծեր, տեղադրում բետոնե դիտահորեր, փականներ ու զտիչներ: Բնակչին մնում է միայն իր տան ներքին ջրագիծը միացնել ջրաչափին, որը, որպես կանոն, տեղադրվում է մայթեզրին` դարպասի մոտ: Այս ամենի համար ընկերությունը մեկ բաժանորդի հաշվով ծախսում է միջինը 80-100 հազար դրամ»,- հայտնում են ընկերությունից»:
     Մանրամասները` թերթի համարում:
5871 | 5
Facebook